Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մարկանց բնութագիրն ըստ կենսաբանական ժամացույցի. news.am

Մարկանց բնութագիրն ըստ կենսաբանական ժամացույցի. news.am

«Արտույտ» լինե՞լն է ավելի լավ, թե՞՝ «բու»: AsapScience կրթական սթարթափի հիմնադիր Միթչել Մոֆիթը գիտական հաստատում գտած փաստեր է հավաքագրել՝ քնից արթնանալու ժամանակի, մարդու առողջության, մտավոր կարողությունների եւ նույնիսկ վնասակար սովորությունների վրա ունեցած ազդեցության վերաբերյալ, հաղորդում է Medical Daily-ն:

 

«Արտույտները» նախընտրում են վաղ արթնանալ եւ հետւյալ ասացվածքով առաջնորդվել՝ «Աստծո ձեռքն ավել շուտ վաղ արթնացողին է հասնում», սակայն երեկոյան կողմ նրանց արդյունավետությունը խիստ ընկնում է, իսկ երեկոյան՝ նոր գաղափարներով տարված, ոչ մի կերպ չեն կարողանում քուն մտնել:

 

Հետաքրքիր փաստ՝ քնի եւ արթուն մնալու հարմարավետ ռեժիմի կաղապարը գենետիկ հիմքեր ունի: Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո մարդու ներքին ժամացույցը խախտվում է եւ միայն գենետիկայի շնորհիվ անհրաժեշտ կարգավորումը ստանում: 2012թ. Տորոնտոյի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ PER1 անվամբ հայտնի գենի արտահայտման փոփոխությունները մարդու ցիրկադային փուլերի վրա անդրադառնալու եւ նրա կենսագործունեության ամենարդյունավետ ժամանակահատվածը (առավոտ, թե՝ երեկո) նույնիսկ նախքան ծնվելը որոշելու ներուժ ունեն:

 

Գիտնականներն ապացուցել են, որ PER1 գենի նվազագույն փոփոխությունը կարող է արթնացման հարմարավետ պահի՝ մեկ ժամով տեղախոխման հանգեցնել: Սակայն ամենազարմանալին այն է, որ հիշյալ գենի եւ մարդու մահվան հավանական ժամի միջեւ եւս կապ է գործում: «Բուն» առավել մեծ հավանականությամբ երեկոյան ժամը 6-ի կողմերն է հրաժեշտ տալիս կյանքին, իսկ «արտույտը»՝ առավոտյան 11-ի:

 

Գենետիկ բնական ռիթմերը «բվին» ստիպում են օրվա առաջին մասն անիմաստ վատնել, քանի որ այդ ընթացքում նրանք պարզապես ի վիճակի չեն բարեհաջող սոցիալական եւ աշխատանքային գործունեություն և այլոց հետ համագործակցություն  նախաձեռնել: «Արտույտներն», ընդհակառակը, առավոտից մինչ կեսօր ակտիվ եւ դրական գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ դեպրեսիայից, ալկոհոլի եւ նիկոտինի նկատմամբ կախվածությունից խուսափելու միտում ունեն:

 

Գիտնականների պնդմամբ, օրգանիզմի ներքին ժամացույցի աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները նաեւ ուղեղի կառույցի վրա են անդրադառնում: «Բուն» համեմատաբար քիչ սպիտակ զանգված ունի, ինչը սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի առավել բարձր մակարդակով է փոխհատուցվում: Դրա ազդեցությամբ գիշերն ուշ ժամերին անկողին մտնող մարդիկ ի հայտ եկող դժվարությունները հաղթահարելու առավել բարձր կարողություն են դրսեւորում: Նրանք ավելի արկածախնդիր են եւ հաջողակ՝ ֆինանսական հարցերում, քանի որ առանձնակի հակում ունեն ստեղծագործ մոտեցումների եւ ռիսկի նկատմամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. anomalia.kulichki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ